Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» – «Աստոն Վիլլա» հանդիպումը:
Առաջնության չեմպիոնական պայքարում ֆավորիտ համարվող «քաղաքայինները» այս խաղում շատ կարևոր հաղթանակ տարան: «Աստոն Վիլլան» մինչև 64-րդ րոպեն կարողացավ պաշտպանվել, որից հետո սկսվեց «Սիթիի» գոլային տարափը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ստեֆան Յովետիչը և Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 83 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը և նրանց մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից:
Գոլեր. Ջեկո՝ 64ր, 72ր, Յովետիչ՝ 89ր, Տուրե՝ 90ր: