Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»։
«Քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակ տարան «ազնվականների» նկատմամբ։ Հեթ տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, դուբլ ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 65 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ստերլինգ՝ 4ր, 80ր, Ագուերո՝ 13ր, 19ր, 56ր (11մ), Գյունդողան՝ 25։