Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Հադերսֆիլդ Թաունին»։
«Քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ՝ 6 անգամ գրավելով Բեն Համերի պաշտպանած դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, «Սիթիից» մեկական գոլ էլ հեղինակեցին Գաբրիել Ժեզուսը և Դավիդ Սիլվան։ «Հադերսֆիլդի» միակ գոլն էլ 43-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Յոն Գորենց-Ստանկովիչը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը բարձրացավ 1-ին հորիզոնական։
Գոլեր․ Ագուերո՝ 25ր, 35ր, 75ր, Ժեզուս՝ 31ր, Ստանկովիչ՝ 43ր, Սիլվա՝ 48ր, Կոնգոլո՝ 84ր (ինքն․)։