«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ իրենց հարևան և սկզբունաքային հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը ուղղակի բերում է:
Այս պահին «Սիթին» «Յունայթեդից» հետ է 15 միավոր, սակայն Մանչինիի կարծիքով մրցաշարային աղյուսակը ցույց չի տալիս իրականությունը:
-«Յունայթեդի» բախտը ուղղակի բերում է: Խաղերի մեծ մասում նրանք միավոր են կորզում վերջին վայրկյաններին, ինչպես օրինակ մեր հետ խաղում, որում ամենևին էլ արժանի չէին հաղթանակի:
Դրա համար ես կարծում եմ, որ միավորների տարբերությունը չի արտահայտում իրական պատկերը: Իհարկե, նրանք ավելի լավ են անցկացնում մրցաշրջանը:
Մենք միավոր ենք կորցնում այնպիսի խաղերում, որտեղ ուղղակի արժանի ենք հաղթանակի,- ասել է Մանչինին: Daily Mirror