• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինի. «Մենք ցուցադրեցինք չեմպիոնական խաղ»

Ռոբերտո Մանչինի«Տոտենհեմ»-ի դեմ տարած կամային հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իր սաները չեմպիոնական խաղ ցուցադրեցին:

 
Անցած շաբաթ «քաղաքայիններ»-ը «Այաքս»-ի հետ ոչ-ոքի խաղալով կորցրեցին Չեպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր շանսերը: Սակայն կիրակի կայացած խաղում «Սիթի»-ն կարողացավ կամայն հաղթանակ տանել «Տոտենհեմ»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով:

 
Հետխաղյա հարցազրույցին իտալացի մասնագետը նշեց, որ թիմում նորից տեսնում է չեմպիոնական ոգի:
-Սա մեծ հաղթանակ էր, քանի որ հիմա թիմում վատ ժամանակներ են: Ես տեսա այն տրամադրվածությունը, ինչ կար անցած տարի:

 
Պրեմիեր Լիգան շատ երկար և ծանր առաջնություն է, և քիչ չեն թիմերը, որոնք նպատակ են դրել հաղթել այն: Ա՛յո, մենք Չեմպիոնների Լիգայում մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց ֆուտբոլում երբեք չպետք է ասել «երբեք»,- ասել է Ռոբերտո Մանչինին: Daily Mail

Հետաքրքիր փաստեր