Նորություններ

Մատերացի. «Դարմիանն Իտալիայի լավագույն եզրային պաշտպանն է»

13.07.2015, 12:28

Մատեո ԴարմիանԼեգենդար Մարկո Մատերացին կարծում է, որ ի դեմս Մատեո Դարմիանի, «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Իտալիայի լավագույն եզրային պաշտպանին:

 

Երեկ «կարմիր սատանաները» պաշտոնապես հայտնեցին Դարմիանի տրանսֆերը «Տորինոյից» 13 մլն ֆունտով գնելու մասին: «Ինտերի» նախկին պաշտպան Մատերացին, ով իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է 146 խաղի, կարծում է, որ իր հայրենակիցը մեծ շանսեր ունի Մանչեսթերում հաջողության հասնելու համար:

 

-Դարմիանը շատ լավ է խաղում: Աշխարհի առաջնությանը, հնարավոր է, որ նա լավագույն ֆուտբոլիստը չէր, սակայն լավագույնս էր կատարում իր գործը:

 

«Մանչեսթեր Յունայթեդում» նա աճելու լավ հնարավորություն է ստացել, քանի որ նա լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ նա Իտալիայի լավագույն եզրային պաշտպանն է,- ասել է Մատերացին: Goal

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...

Սուլշեր․ «Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Պոգբայի հետ»

24.01.2021, 13:07

Սուլշեր․ «Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Պոգբայի հետ»

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը արտահայտվել է իր և Պոլ Պոգբայի փոխհարաբերությունների մասին։

կարդալ...