«Չելսիի» կիսապաշտպան Մարկո Մարինը հուսով է, «Սևիլյան» ամռանը կգնի իր ամբողջական տրանսֆերային իրավունքները:
Այդպես էլ չկարողանալով իրեն դրսևորել «Սթեմֆորդ Բրիջում»՝ անցած ամառ Մարկոն վարձավճարով տեղափոխվեց «Սևիլյա»: Իսպանիայում Մարինի գործերը բավական լավ ստացվեցին:
Երկու օր առաջ 25-ամյա գերմանացին «Սևիլյայի» հետ հաղթեց Եվրոպա Լիգան: Այժմ Մարինին մնում է հուսալ, որ «Չելսին» կհամաձայնվի վաճառել իրեն:
-«Սևիլյան» ցանկանում է, որ ես մնամ: Այժմ մնում է սպասել: Ամեն ինչ կախված է «Չելսիից»,- ասել է Մարինը: