![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/01/marquinhos-1066x600.jpg)
Չեմպիոնշիփը ներկայացնող «Նորվիչը» պայմանագիր է կնքել «Արսենալի» վինգեր Մարկինիոսի հետ մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարկինիոսը «Արսենալ» տեղափոխվեց անցած ամառ «Սան Պաուլոյից»՝ «զինագործների» կազմում ընդամենը 6 հանդիպում անցկացնելով բոլոր մրցաշարերում:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Լեանդրո Տրոսսարդի գալով որոշեց 19 ամյա բրազիլացուն ուղարկել մարզումների։
Այսպիսով, Մարկինիոսը փորձ ձեռք կբերի «Նորվիչում», որն այս մրցաշրջանում պայքարում է Պրեմիեր լիգա վերադառնալու համար։