
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկին ընդառաջ դարձել է Անգլիայի հավաքականի հերթական կորուստը:
«Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը և «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը վնասվածքների պատճառով ստիպված են եղել հրաժարվել ազգային թիմից։
Երկուշաբթի օրը FA-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռաշֆորդը, ով փոխարինվել էր Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ֆուլհեմի» դեմ կայացած հանդիպման ավարտից յոթ րոպե առաջ, ավելացվել է Անգլիայի հավաքականի կորուստների ցանկին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մարկուսը պարզապես կապտուկ է ստացել, սակայն դա բավական էր, որ 25 ամյա հարձակվողը, ով Քաթարում Աշխարհի առաջնության ընդմիջումից հետո 19 գոլ է խփել «Յունայթեդի» կազմում, մնա տանը։
Երեք պաշտոնաթող խաղացողների փոխարեն անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է միայն «Տոտտենհեմի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին։
Հավելենք, որ բրիտանացիները մարտի 23-ին կխաղան Իտալիայի դեմ, իսկ երեք օր անց ուկրաինացիներին կհանդիպեմ Ուեմբլիում։