«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Գեորգիոս Կարագունիսին:
36-ամյա հույնը սեպտեմբերին է միացել «Ֆուլհեմին»՝ որպես ազատ գործակալ: Այդ ժամանակ Կարագունիսն ակումբի հետ կնքեց պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Գեորգիոսը կանոնավոր տեղ է գտնում թիմի մեկնարկային կազմում և նույնիսկ մի քանի գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Յոլը չի թաքցնում, որ կցանկանար շարունակել աշխատանքը փորձառու խաղացողի հետ:
-Ժամանակը մեր օգտին է, որովհետև նա չի տեղափոխվի այլ ակումբ 5-6 մլն ֆունտով: Բացի այդ չեմ ցանկանում, որ ընդհանրապես նա տեղափոխվի այլ ակումբ: Նա այստեղ էլ է երջանիկ,- հայտնել է Յոլը: Sky Sports