• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Յոլ. «Լեմպարդը միայն կծիծաղի, եթե «Ֆուլհեմը» նրան առաջարկ անի»

Ֆրենկ ԼեմպարդԱյսօր կայանալիք «Չելսիի» հետ խաղից առաջ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ «ազնվականների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի տեղափոխությունն իր ակումբ անհնարին է:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանում է 34-ամյա Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ, իսկ ակումբը դեռևս նրան չի առաջարկել՝ երկարաձգելու պայմանագիրը: Այս կապակցությամբ լրագրողները Յոլին հարցրել են, թե հնարավոր է Ֆրենկը տեղափոխվի «Ֆուլհեմ»: Սակայն մասնագետը բացառել է նման տարբերակը:

-Ֆրենկը վերջին 30-40 տարիների լավագույն կիսապաշտպանն է Անգլիայում: Իհարկե, յուրաքանչյուրն էլ կցանկանար նրան տեսնել իր թիմում, այդ թվում նաև ես: Նա հիանալի խառնվածք ունի և շատ օգտակար է:

Ինձ թվում է, որ նա միայն կծիծաղի, եթե «Ֆուլհեմը» նրան առաջարկ անի: Վստահ չեմ, որ նա պատրաստվում է խաղալ այնպիսի ակումբում, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:

Ֆրենկը կենդանի լեգենդ է: Նա շատ տիտղոսներ է նվաճել, և իմ կարծիքով «Չելսին» ամեն դեպքում կպահի նրան,- հայտնել է Յոլը: Sky Sports