• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեծ Բրիտանիան և Իռլանդիան համատեղ հայտ են ներկայացրել Եվրո-2028-ն ընդունելու համար

Մեծ Բրիտանիան և Իռլանդիան համատեղ հայտ են ներկայացրել Եվրո-2028-ն ընդունելու համար։

ՈւԵՖԱ-ին ուղարկված հայտում նշված է եղել 14 մարզադաշտ, այդ թվում 9-ը՝ Անգլիայից։ Դրանց թվում չկան ո՛չ «Էնֆիլդը», ո՛չ «Սթեմֆորդ Բրիջը», ո՛չ «Էմիրեյթսը»:

Անգլիական այդ ընտրված մարզադաշտերն են «Վիլա Պարկը», «Էվերթոնի» կառուցվող մարզադաշտը, Լոնդոնի մարզադաշտը, «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտը, «Ուեմբլին», «Էթիհադը», «Սենտ Ջեյմս Պարկը», «Լայթի մարզադաշտը» և «Օլդ Թրաֆորդը»:

Նշենք, որ հաջողության դեպքում այս ցանկը կկրճատվի մինչև 10 մարզադաշտ:

Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանական կառավարությունը վստահ է իր հաղթանակի մեջ՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միակ մրցակիցը Թուրքիան է։

Սպասվում է, որ որոշումը, թե ով է ընդունելու Եվրո-2028-ը, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն կկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։

Հետաքրքիր փաստեր