«Արսենալի» լեգենդ Փոլ Մերսոնը քննադատել է «Չելսիին» կիսապաշտպան Մեյսոն Մաունտի հետ նման ձևով վարվելու համար:
Ինչպես գիտեք, «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ Մաունտի հետ նոր պայմանագրի շուրջ, և քանի որ Մեյսոնի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, դա մղում է «կապույտներին» վաճառել իրենց ակադեմիայի աշակերտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մերսոնը կարծում է, որ «Չելսին» կարող է զղջալ Մաունտին վաճառելու համար, եթե նա, օրինակ, տեղափոխվի «Լիվերպուլ»:
«Մեյսոն Մաունտն անցած մրցաշրջանում «Չելսիի» լավագույն խաղացողն էր: Նա հիանալի խաղաց:»
«Այլ բան է, երբ դու ֆուտբոլային ակումբի ակադեմիայի շրջանավարտ ես, քանի որ ոչմի ներդրում չեն կատարել քեզ վրա: Երբ քեզ գնում են մեծ գումարով, դու ավելի արժեքավոր ակտիվ ես համարվում»:
«Դու չես ազատվում քո լավագույն խաղացողներից: «Չելսիի» այս թիմում այնքան շատ խաղացողներ կան, որոնցից պետք է ազատվել մինչև Մաունտին հասնելը»:
«Այս տղան կարող է խաղալ այնտեղ: «Չելսին» լավ չի վարում իր բիզնեսը։ Նրանք պետք է տղային տան այն, ինչ նա խնդրում է»:
«Եթե «Լիվերպուլն» առաջ գնա և ստորագրի Մաունտին, իսկ հետո Ջուդ Բելինգհեմին, մենք կունենանք չեմպիոնի հավակնորդ: Արդյո՞ք «Չելսին» դա է ուզում: Ինչո՞ւ նրանց ավելի ուժեղացնել»:- Մերսոնը ասել է Sky Sports-ին։