Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Միդլսբրոյին»։
Յուրգեն Կլոպի սաները վստահ խաղ անցկացրին «Ռիվերսայդում»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Ադամ Լալանան, իսկ նրա փոխանցումից հետո իր թիմի երկրորդ գոլը խփեց Դիվոկ Օրիջին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 34 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լալանա՝ 29ր, 68ր, Օրիջի՝ 60ր։