Եգիպտոսի ազգային հավաքականի վինգեր Մոհամեդ Սալահը չի զղջում, որ տեղափոխվել է «Չելսի» և հուսով է, որ շուտով կկարողանա ավելի շատ խաղալ:
Հունվարին «Բազելից» տեղափոխվելուց հետ 21-ամյա Սալահը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը երկու հանդիպման, այն էլ դաշտ մտնելով խաղի վերջին րոպեներին: Պատճառը Ժոզե Մոուրինյոյի թիմում առկա մեծ մրցակցությունն է:
-Ես գիտեի, որ հեշտ չի լինելու, քանի որ «Չելսին» իմ դիրքի համար շատ լավ ֆուտբոլիստներ ունի: Սակայն ես պատրաստ եմ հիմնական կազմում տեղ ունենալու քրտնաջան աշխատել:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հանդես գալ «Չելսիի» նման մեծ ակումբում: Ես հուսով եմ, որ գոլեր խփեմ նաև «Չելսիի» կազմում:
Ֆուտբոլը տարբեր է Շվեյցարիայում և Անգլիայում: Միանգամից շատ դժվար կլիներ Եգիպտոսից տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել,- եգիպտական Ahram Online պարբերականին տված հարցազրույցում ասել է Սալահը: