• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյեսը կարող է համալրել գործազուրկ մարզիչների շարքերը

Դևիդ Մոյեսը կարող է հեռացվել «Վեստ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե նա շուտով չբարելավի թիմի խաղն ու արդյունքները:

«Վեստ Հեմը» շատ հաջողակ էր տրանսֆերային շուկայում անցած ամառ՝ ունենալով այնպիսի բարձրարժեք ձեռքբերումներ, ինչպիսիք են Ջանլուկա Սկամական և Լուկաս Պակետան: Երկրորդը «մուրճերին» արժեցել է նրանց համար ռեկորդային 51 միլիոն ֆունտ ստերլինգ։

Սակայն դա չօգնեց «Վեստ Հեմին» լավ սկսել նոր մրցաշրջանը։ Պրեմիեր լիգայի մեկնարկային յոթ հանդիպումներում Մոյեսի սաները վաստակել են ընդամենը չորս միավոր ու տարել մեկ հաղթանակ, ինչի արդյունքում հայտնվել են վտանգավոր գոտում։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Վեստ Հեմի» ղեկավարները դեռ խուճապի չեն մատնվել, բայց միևնույն ժամանակ դժգոհ են և Մոյեսից պահանջում են արագ շտկել իրավիճակը՝ սկսած «Վուլվզի» դեմ խաղից։

«Վուլվզից» հետո Մոյեսի թիմը կհանդիպի նաև «Ֆուլհեմի», «Սաութհեմպտոնի», «Լիվերպուլի» և «Բորնմուտի» հետ, և եթե «Վեստ Հեմը» չկարողանա բարձրանալ մրցաշարային աղյուսակում, ապա Դևիդը կվտանգի աշխատանքը:

Հետաքրքիր փաստեր