mnatany.am

Նորություններ

Մոուրինյոն չի հավատում, որ «Լեսթերը» կարող է չեմպիոն դառնալ

24.11.2015, 16:01

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Լեսթերին» չի համարում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի ֆավորիտ, չնայած որ այս պահին հենց նրանք են գլխավորում աղյուսակը։

 

13-րդ տուրում օգտվելով «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից, «աղվեսները» բարձրացան առաջին հորիզոնական։ Կլաուդիո Ռանիերիի սաները երկու անգամ ավելի շատ միավոր ունեն, քան գործող չեմպիոն «Չելսին»՝ 28 միավոր 14-ի դիմաց։

 

Սակայն Մոուրինյոն, ով 2004 թվականին «Չելսիում» փոխարինեց հենց Ռանիերիին, չի հավատում, որ «Քինգ Փաուերի» թիմը կկարողանա մնալ առաջատարի դիրքերում։

 

-Նրանք կլինեն չեմպիոն, թե ոչ, մենք պարտավոր ենք նրանց ուշադրություն դարձնել և ընդունել, որ զարմանալի արդյունքներ են ցույց տալիս։ Երբ Ռանիերին եկավ «Լեսթեր», բուքմեյքերների կարծիքով նա հեռացման վտանգի տակ գտնվող ամենից հավանական մարզիչն էր, սակայն այժմ իր թիմը լիգայի առաջատարն է, և ես ուրախ եմ դա տեսնել։

 

Չեմ կարծում, որ կվիրավորեմ Ռանիերիին կամ նրա ֆուտբոլիստներին, եթե ասեմ, որ չեմ հավատում նրանց չեմպիոնությանը։ Սակայն նրանք արժանի են հարգանքի,- ասել է Մոուրինյոն։ Sky Sports

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։   Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

կարդալ...

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...