mnatany.am

Նորություններ

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։

 

Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

 

Ժոզեն չի ցանկանում շահարկել այս թեման, սակայն խոստովանում է, որ «Նյուքասլը» հատուկ տեղ է զբաղեցնում իր սրտում շնորհիվ «կաչաղակների» նախկին մարզիչ սըր Բոբբի Ռոբսոնի, ում հետ նա մի քանի ակումբներում աշխատել է որպես օգնական և թարգմանիչ։

 

-«Նյուքասլի» հետ կապված ես ոչինչ չունեմ ասելու, բացարձակ ոչինչ։ Միայն կարող եմ ասել, որ երկար-երկար տարիներ աշխատել եմ «Նյուքասլի» պատմության ամենակարևոր ֆիգուներից մեկի՝ սըր Բոբբի Ռոբսոնի հետ, և դրա շնորհիվ հատուկ էմոցիոնալ կապ ունեմ այդ քաղաքի և երկրպագուների հետ։ Սակայն ոչինչ ավելին։

 

Այժմ ես այստեղ եմ (Հռոմում) և ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ես 100%-ով կենտրոնացած եմ «Ռոմայի» նախագծի վրա,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

07.10.2021, 20:36

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

«Նյուքասլ Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների ֆոնդը ավարտին է հասցրել անգլիական ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը։

կարդալ...

Ստիվ Բրյուսը հեռացման եզրին

24.01.2021, 11:56

Ստիվ Բրյուսը հեռացման եզրին

Նյուքասլի հանդիպումները ցույց են տալիս, որ թիմը խորը խաղային խնդիրներ ունի ու խաղից խաղ ավելի է սաստկանում գլխավոր մարզիչ Ստիվ Բրյուսի հեռացման կոչերը։

կարդալ...