Ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է «Արսենալում» իր գործընկեր Արսեն Վենգերին՝ վերջինիս անվանելով «սխալների մասնագետ»:
Նախօրեին Մոուրինյոն հայտնեց, որ Վենգերն այլևս չի կարողանում օգտագործել իր թիմի պոտենցիալն, ինչի մասին խոսում է առանց տիտղոսների տարիների շարքը:
Այսօր Վենգերը պատասխանեց այդ ակնարկին՝ նշելով, որ Ժոզեն չի ցանկանում իր թիմին համարել Պրեմիեր Լիգայում ֆավորիտ, քանի որ վախենում է սխալվելուց:
Այս ամենն իր շարունակությունն ունեցավ նաև պորտուգալացի մարզչի կողմից:
-Նա է սխալների մասնագետը, այլ ոչ թե ես: Նա է դրա մեջ վարպետացել, ինչի մասին խոսում է առանց տիտղոսների տարիների շարքը: Եթե Աբրամովիչը («Չելսիի» սեփականատերը) ինձ ութ տարի տա, ես շատ-շատ բաների կհասնեմ: Սակայն ես չեմ ցանկանում, որ դրա համար ինձ ութ տարի տան,- ասել է Մոուրինյոն: ESPN