• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Վիլլիանը կատարել է իր ընտրությունը»

Վիլլիան«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանը որոշել է իր կարիերան շարունակել «Սթեմֆորդ Բրիջում»:

Այս շաբաթ 25-ամյա բրազիլիացին ժամանել է Լոնդոն, բուժզննում է անցել «Տոտտենհեմում»` միևնույն ժամանակ բանակցելով «Լիվերպուլի» հետ: Սակայն այժմ պարզվում է, որ «Չելսիին» հաջողվել է համաձայնության գալ Վիլլիանի ձեռքբերման հարցում:

-Կարծում եմ, որ նա արդեն իր որոշումը կայացրել է: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Ես գիտեմ, թե ինչ է ցանկանում ֆուտբոլիստը, այդ պատճառով էլ ներկա պահին չեմ կարող դա թաքցնել: Գործարքը հավանական է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ժոզեն նաև հայտնել է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատային, ով հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

-Մատան բոլորիս դուր է գալիս, և մենք ցանկանում ենք նրան պահել: Մենք ուզում ենք մեր որակն ավելի լավացնել, այլ ոչ թե հակառակը,- ավելացրել է Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր