«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն անձամբ հաստատել է ակումբից հեռանալու հավանականության մասին լուրերը:
Օրեր առաջ ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնեց, որ «քաղաքայինների» ղեկավարները չեն հարգում Յայային, ով ամռանը կարող է փոխել ակումբը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո Տուրեն թվիթերյան իր էջի միջոցով հերքեց այն, սակայն հետո հաստատեց, որ իր գործակալի խոսքերը ճշմարիտ են եղել:
-Այն ամենը, ինչ ասել է Դմիտրին, ճիշտ է: Նա խոսել է իմ անունից: Աշխարհի առաջնությունից հետո ես կպարզաբանեմ: Հնարավո՞ր է, որ ես տեղափոխվեմ այլ ակում: Այո, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Երբեք չես իմանա,- թվիթերյան իր էջում գրել է իվուարցի կիսապաշտպանը:
Ավելացնենք, որ անցած տարվա ապրիլին Տուրեն 4 տարով երկարաձգել էր պայմանագիրը «Սիթիի» հետ: