«Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը կարծում է, որ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իդեալական փոխարինող կլինի Արսեն Վենգերին:
Կիրակի օրը Մարտինեսի թիմը 3:0 հաշվով հաղթեց «Արսենալին», ինչի շնորհիվ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու լավ հնարավորություն ստացավ:
Ռայթի կարծիքով, «Արսենալի» ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն «Էվերթոնի» ներկայիս մարզչին:
-Նա հիանալի մարզիչ է: Կարծում եմ՝ նա Վենգերին փոխարինող իդեալական թեկնածու է: Եթե ինձ հարցնելու լինեք, ապա ես միանշանակ կտամ Մարտինեսի անունը: Նա այն մարզիչն է, ով կարող է «Արսենալին» առաջ տանել:
Ես գիտեմ, որ շատերն անգամ վախենում են «Արսենալը» պատկերացնել առանց Վենգերի: Իհարկե, պետք է զգույշ լինել ցանկությունների մեջ, սակայն մենք մի իրավիճակում ենք, երբ «Արսենալի» երկրպագուները տեսնում են հսկայական դատարկություն և դա լավ չէ,- ասել է Ռայթը: Daily Mail