• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Վերտոնգեն. «Արսենալը» իմ մեջ հենակետային էր տեսնում»

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է, որ ամռանը առաջարկ ուներ նաև «Արսենալից», որի մարզիչ Արսեն Վենգերը իրեն տեսնում էր որպես հենակետային կիսապաշտպան:

Ամենայն հավանականությամբ Վենգերը ցանկանում էր «Այաքսի» արդեն նախկին ավագով փոխարինել «Բարսելոնա» տեղափոխած Ալեքս Սոնգին: Սակայն Յանը նախընտրեց տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ:

-Ամռանը առաջարկ կար նաև «Արսենալից», սակայն ինձ ավելի շատ հետաքրքրեց «Տոտտենհեմի» առաջարկը:

Տեղափոխվեցի այստեղ, որպեսզի խաղամ կենտրոնական պաշտպան:

Երբեմն ես տեղափոխվում եմ նաև պաշտպանության ձախ եզրը, սակայն ինձ ավելի շատ տեսնում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում,- հայտնել Վերտոնգենը: NUsport

Հետաքրքիր փաստեր