«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հերթական վնասվածքն է ստացել: «Ստոկ Սիթիի» դեմ շաբաթ օրվա խաղում չերնոգորցին ազդրի վնասվածք ստացավ և փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկին:
Թվում էր, թե Յովետիչը լուծել է իր առողջական խնդիրները, որոնք երկար ժամանակ էին անհանգստացնում և արդեն կարող է օգնել «Սիթիին»: Սակայն այդ վնասվածքը կրկին նրան շարքից դուրս թողեց:
-Յովետիչը խնդիրներ ունի ազդրի շրջանում,- «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Բացի այդ, չիլիացի մարզիչը հայտնել է, որ Սերխիո Ագուերոն այժմ ամբողջական ծրագրով մասնակցում է մարզումներին և կարող է մասնակցել «Սանդերլենդի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչին, որը տեղի կունենա մարտի 2-ին: