• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յուլիան Դրակսլերը պատրաստ է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Յուլիան Դրակսլեր«Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրակսլերը հայտնել է, որ պատրաստ է լքել ակումբը և տեղափոխվել Անգլիա:

20-ամյա Յուլիանի խոսքերով, նա արդեն քայլ է կատարել ավելի ամբիցիոզ ակումբ տեղափոխվելու համար, որտեղ կկարողանա իր տաղանդը ցուցադրել ողջ աշխարհին: Դրակսլերը չի թաքցնում, որ դիտարկում է Անգլիա տեղափոխվելու տարբերակները:

-Ես շատ բանում եմ պարտական «Շալկեին» և ցանկանում եմ դա ընդգծել: Սակայն այնքան կապված չեմ ակումբի հետ, որ ընդմիշտ այստեղ մնամ: Կարող եմ անկեղծ խոստովանել, որ իմ երազանքն է հանդես գալ թոփ ակումբում:

Եթե դու ցանկանում ես լուրջ արդյունքների հասնել, ապա պետք է խաղաս այնպիսի ակումբում, ինչպին է «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» կամ «Չելսին»,- Դրակսլերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր