«Մանչեսթեր Յունայթեդը» նախնական բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ESPN-ը:
«Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վերջապես հայտնել է իր տրանսֆերային ծրագրերի մասին: Շոտլանդացին ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը և այդ դիրքի համար ձեռք բերել մեկ-երկու ֆուտբոլիստ:
Մոյեսի տրանսֆերային նպատակներն են Մարուան Ֆելայնին «Էվերթոնից», Տիագո Ալկանտարան «Բարսելոնայից» և առաջին հերթին Ֆաբրեգասը: Վերջին երկու ֆուտբոլիստների հետ բանակցություններն արդեն սկսվել են:
Սպասվում է, որ «Բարսելոնան» Ալկանտարայի համար կպահանջի 18 մլն ֆունտ, իսկ Ֆաբրեգասի տրանսֆերային արժեքը դեռ հայտնի չէ:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել «Արսենալի» նախկին խաղացողի համար: