• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» կրկին հետաքրքրվում է Տիագո Ալկանատարայով

Տիագո Ալկանտարա«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ հետաքրքրվում է «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիր սատանաները» Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են արդեն 3 տարի: 18 ամիս առաջ «Յունայթեդը» անգամ 15 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն կատալոնական ակումբի կողմից մերժում էր ստացել:

Տիագոն փորձում էր տեղ գտնել «Բարսելոնայի» հիմնական կազմում, սակայն այժմ նա ընդունել է, որ իրեն այլ ակումբում պետք է փորձի:

-Ցանկացած այլ ակումբում իմ տղան ավելի հաճախ կխաղա: Նա շատ բան է սովորել՝ խաղալով այդպիսի հիանալի ֆուտբոլիստների կողքին, սակայն նրան խաղային ժամանակ է պետք:

Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե Տիագոն ցանկանում է մասնակցել Աշխարհի 2014 թվականի առաջնությանը, ապա նա պետք է ավելի շատ խաղա:

Ես չգիտեմ՝ «Բարսելոնան» ամռանը նոր ֆուտբոլիստ կգնի՞ թե ոչ: Նրանք առանց այդ էլ շատ լավ ֆուտբոլիստներ ունեն կիսապաշտպանությունում: Բացի դա, հաջորդ մրցաշրջանում Ռաֆինյան (Տիագոի եղբայրը) կտեղափոխվի առաջին ակումբ,- ասել է Ալկանտարայի հայրը:

Ավելացնենք, որ «Բարսելոնայի» հետ Ալկանտարայի պայմանագրով տրանսֆերային արժեքը ֆիկսված է 30 մլն եվրո (25 մլն ֆունտ):

Հետաքրքիր փաստեր