Մայքլ Կարրիկի վնասվածքը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին ստիպել է մտածել Խավիեր Էրնանդեսին «Ինտերի» կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի հետ փոխանակելու մասին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Կարրիկը կբացակայի մոտ երկու շաբաթ: Սակայն մտավախություն կա, որ փորձառու կիսապաշտպանը կարող է մեկ ամբողջ ամիս չօգնել «Յունայթեդին»: Մայքլ բաց կթողնի «Արսենալի» դեմ խաղը, որը տեղի կունենա փետրվարի 12-ին:
Մոյեսը ցանկանում է կիսապաշտպանությունում առաջացած խնդիրը լուծել Գուարինի միջոցով: Սակայն իտալական ակումբը Գուարինի դիմաց Անգլիայի չեմպիոնից պահանջում է մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսին: