«Մանչեսթեր Յունայթեդը» վերսկսել է բանակցությունները «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի հետ կապված, ով շուտով կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ընդամենը չորս տարի առաջ Պոլը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով հեռացավ «Օլդ Թրաֆորդից»։ Իսկ այժմ 23-ամյա Պոգբան «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր նպատակն է։
Ինչպես հայտնում է Daily Mail֊ը, «Յունայթեդի» ամերիկացի սեփականատար Գլեյզերների ընտանիքը պատրաստ է գնալ ցանկացած զոհողության՝ ակումբի երբեմնի համբավը վերականգնելու համար։
Այս ամառ Գլեյզերներն արդեն կատարել են նկատելի ներդրումներ Էրիկ Բայիին, Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին գնելու համար, սակայն նրանց գլխավ ծախսը դեռ առջևում է։ Պարբերականի տվյալներով, «Յունայթեդը» պատրաստ է Պոգբային դարձնել աշխարհի համար առաջին ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը սահմանված է 100 մլն ֆունտ։
Պոլի համար պայքարում են նաև «Ռեալը», ՊՍԺ֊ն և «Մանչեսթեր Սիթին», սակայն ակտիվ քայլեր է կատարում «Օլդ Թրաֆորդի» ակումբը։