Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին
19.09.2021, 16:36
19 մայիս 2022, 21:00
09.03.2015, 15:14
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի սկաուտներին ուղարկել է հետևելու «Բերնլիի» հարձակվող Դենի Ինգսի խաղին:
22-ամյա Ինգսի ներկայիս պայմանագիրը «Բերլիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Սպասվում է, որ ամռանը Դենին կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը համարվում է «Լիվերպուլը»:
Սակայն Ինգսի հանդեպ ունեցած իր հավակնություններից չի հրաժարվում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Փետրվարին «Օլդ Թրաֆորդում» Ինգսի խաղը տպավորել է վան Գալին, և այժմ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը դիտարկում է «Բերլիի» լավագույն ռմբարկուի հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ինգսի հանդեպ «Յունայթեդի» հետաքրքրությունն այնքան մեծ է, որ «Լիվերպուլի» դեմ խաղում նրան հետևել է ակումբի գլխավոր սկաուտ Ջիմի Լոուլորը:
19.09.2021, 16:36
03.02.2021, 01:00