«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի համար մղվող պայքարից:
Վերջին 12 ամսվա ընթացքում թերթերը պարբերաբար գրում էին Ֆաբրեգասի և Կավանիի նկատմամբ «Յունայթեդի» ունեցած հետաքրքրության մասին: «Կարմիր սատանաների» ղեկավարներին չէր վախեցնում անգամ ֆուտբոլիստների տրանսֆերային բարձր գումարները:
Սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Լուի վան Գալը փոխեց ակումբի պլանները: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հոլանդացի մարզիչը հետաքրքրված չէ Սեսկի և Էդինսոնի ծառայություններով:
-Այդ տրանսֆերները չեն կայանա մի շարք պատճառներով,- ասել է ակումբի ներսում գտնվող թերթի վստահելի աղբյուրը: