Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին
19.09.2021, 16:36
19 մայիս 2022, 21:00
15.01.2013, 11:46
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, առաջիկա օրերին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կուղարկեն իրենց առաջարկները «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային գնելու մասին:
20-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում ֆավորիտ է «Յունայթեդը»: Ընթացիկ մրցաշրջանում Զախան արդեն բազմիցս է հայտնել, որ ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներից մեկում, իսկ «Կրիստալ Փելեսի»` Զախային վաճառելն ընդամենը ժամանակի հարց է:
Ավելացնենք, որ անցած հանգստյան օրերին «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչը հայտնել էր, որ Զախային կվաճառեն միայն այն դեպքում, եթե նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով մնա իր ներկայիս ակումբում: Այսպիսով, Զախան ստիպված կլինի 6 ամիս սպասել, մինչև Պրեմիեր Լիգա տեղափոխվելը:
19.09.2021, 16:36
28.08.2021, 17:31