Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացառել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Դեռ երկուշաբթի օրը, երբ մամուլում լուրեր հայտնվեցին Դևիդ Մոյեսի հնարավոր հեռացման մասին, Կլոպը համարվեց «Յունայթեդի» հաջորդ մարզչի գլխավոր թեկնածուն: Սակայն Յուրգենը «Բորուսիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2018թ-ը: The Guradian-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չի պատրաստվում լքել Դորտմունդը:
-«Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է, սակայն ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ և չեմ կարող խախտել կանոններրը,- ասել է Կլոպը: