«Պորտսմուտի» նախկին պաշտպան Նադիր Բելհաջը չի բացառում, որ ամռանը կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա:
Այս պահին 30-ամյա ալժիրցին հանդես է գալիս Քաթարի «Ալ-Սադդ» ակումբում: Լուրերի համաձայն Բելհաջի ծառայություններով հետաքրքրված է «Վեստ Հեմ Յունայթեդը»:
-Ես ուրախ եմ, որ ինձնով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսին «Բենֆիկան», «Լացիոն» և «Վեստ Հեմն» են: «Բենֆիկան» առաջ էլ էր հետաքրքրվում, սակայն ոչինչ չստացվեց:
«Վեստ Հեմը» հիանալի ակումբ է: Ես միշտ մեծ բավականություն եմ ստացել Անգլիայում խաղալով: Եթե անկեղծ, ապա ոչինչ դեռ որոշված չէ, դրա համար եկեք սպասենք,- Բելհաջի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: