• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանին տեղափոխվում է «Յուվենտուս»

ՆանիՄի շարք իտալական պարբերականների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին համաձայնվել է տեղափոխվել իտալական «Յուվենտուս»:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսին հաջողվեց Նանիի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել: Սակայն դրանով պորտուգալացի ֆուտբոլիստի մոտ առաջընթաց չգրանցվեց:

Վատ մարզավիճակի, վնասվածքների և վստահության պակասի պատճառով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նանին ընդամենը յոթ անգամ է հայտնեվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Նանին չի դարձել ոչ մի գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Սպասվում է, որ տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո 27-ամյա վինգերը կմիանա Իտալիայի չեմպիոններին: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:

Ավելացնենք, որ «Յունայթեդը» Նանիին գնել է 2007թ-ին Լիսաբոնի «Սպորտինգից»՝ վճարելով 14 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր