«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ ակումբի վետերան Շոլա Ամեոբիին նոր պայմանագիր կառաջարկվի:
Ամեոբին «Սեյնտ Ջեյմս Պարկում» խաղում է 2000 թվականից: Մինչ այսօր նա մասնակցել է ավելի քան 350 հանդիպման: Շոլան «Նյուքասլի» սան է, սակայն երբեք էլ չի համարվել թիմի հիմնական հարձակվող:
Այնուամենայնիվ, «Նյուքասլը» բարձր է գնահատում Ամեոբիի հավատարմությունը և պատրաստ է պարգևատրել նրան նոր պայմանագրով: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է միայն հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:
-Նա դեռ մեկ տարի ունի այստեղ: Ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում պայմանագրի երկարաձգման համար: Տեսնենք:
Չեմ կարծում, որ Շոլան սահմանափակումներ կդնի այն ժամանակի համար, որ նա պատրաստվում է անցկացնել մի ակումբում: Չէ՞ որ իր կարիերայի ողջ ընթացքում նա այստեղ է խաղացել: Հուսամ, որ նա կմնա, սակայն դա իր որոշումն է,- հայտնել է Պարդյուն: Evening Chronicl