Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Նյուքասլ Յունայթեդին»։
Լոնդոնյան ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «կաչաղակների» դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Դելե Ալին և Բեն Դևիսը։ Դաշտի տերերը երկրորդ խաղակեսն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, երբ 48֊րդ րոպեին դաշտից հեռացվեց Ջոնջո Շելվին։
Գոլեր․ Ալի՝ 61ր, Դևիս՝ 70ր
Հեռացում․ Շելվի՝ 48ր։