«Արսենալն» այսօր ԱՄՆ-ում ընկերական խաղ անցկացրեց ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» հետ, որտեղ հանդես է գալիս «զինագործների» լեգենդար հարձակվող Թիերի Անրին:
Լոնդոնցիները պարտվեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Ռայթ-Ֆիլիպսը:
Գոլ. Ռայթ-Ֆիլիպս՝ 32ր: