«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Քրիս Հյութոնին ազատելու մասին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի մինչև 18 տարեկանների մարզիչ Նիլ Ադամսը:
Շաբաթ օրը «Նորվիչը» նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին» և հայտնվեց մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում:
Այժմ «Նորվիչը» 5 միավորով է առաջ 18-րդ տեղում գտնվող «Ֆուլհեմից», որի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ: «Քրեյվն Քոթեջ» մեկնելուց առաջ ակումբի ղեկավարները որոշեցին ազատվել Հյութոնից:
55-ամյա Հյութոնը «Նորվիչին» մարզում էր 2012թ-ի հունիսից: Նախորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Քրիսի հետ «Քերոու Ռոուդը» լքել են նաև նրա երկու օգնականները: