«Լեսթերը» վերջ դրեց իր հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությանը՝ հայտնելով ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալու մասին։
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի մեկնարկից մի քանի օր առաջ «զինագործներն» ակտիվացրին պայմանագրով Վարդիին գնելու կետը, սակայն Ջեյմին առանց որոշում կայացնելու մեկնեց Ֆրանսիա։
Քիչ հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկեց, որ Վարդին մտածում է «Լեսթերում» մնալու մասին, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Այսօր «աղվեսները» հայտնեցին իրենց ձեռքբերման մասին։
Ինչպես հայտնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, Վարդին համաձայնվել է նոր, ավելի լավ պայմաններով պայմանագիր ստորագրել ակումբի հետ։ Պայմանագիրը կստորագրվի Եվրոպայի վառաջնության ավարտից հետո։