«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն հայտնել է, որ երջանիկ է Պրեմիեր Լիգայում և չի պատրաստվում փոխել իր ներկայիս ակումբը:
Որոշ ժամանակ առաջ լուրեր հայտնվեցին, որ 26-ամյա իվուարցու ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվը»: Սակայն Տիոտեն գոհ է ներկայիս իրավիճակից, իսկ իր ապագայի հետ կապված հարցերը կորոշի ակումբի ղեկավարությունը:
-Ես գործող պայմանագիր ունեմ «Նյուքասլի» հետ, հետևաբար, եթե նրանք չցանկանան բանակցել այլ ակումբի հետ, ապա ես կշարունակեմ խաղալ այստեղ:
Ես վայելում եմ Պրեմիեր Լիգայի խաղերը և ցանկանում եմ այստեղ երկար խաղալ,- Տիոտեի խոսքերն է մեջբերում Sky Sports պարբերականը: