• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շիրեր. «Նյուքասլը» լավ հնարավորություն ունի հաղթելու Եվրոպա Լիգայում»

Ալան Շիրեր«Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը կարծում է, որ Ալան Պարդյուի թիմն ունի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու Եվրոպա Լիգայում:

Արդեն այս հինգշաբթի «կաչաղակները» մեկնելու են Լիսաբոն, որտեղ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կմրցեն «Բենֆիկայի» դեմ: «Նյուքասլի» համար դա հնարավորություն է մոտենալու այս տիտղոսին, որը կարող է ակումբի համար դառնալ առաջինը վերջին 44 տարիներին:

-Պատասխան հանդիպումը լինելու է «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Սա մեծ առավելություն է:

Լավ հնարավորություն ունի «Նյուքասլը»: Մենք բոլորս էլ տեսնում ենք տարբերությունը հունվարյան ձեռքբերումներից հետո:

Չեմ անհանգստանում, որ թիմը կարող է դուրս մնալ Պրեմիեր Լիգայից, սակայն այդպիսի վախ ունեի մինչև այս ձեռքբերումները: Թիմը որակապես համալրվեց,- հայտնել է Շիրերը: Daily Star