• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ոստիկանությունը զգուշացնում է «Չելսիին» և «Լիդսին»

Ռաֆայել ԲենիտեսԼիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» հանդիպելու է «Լիդսին»: Ոստիկանությունն այդ առիթով նախազգուշացրել է երկու ակումբների ֆուտբոլիստներին, մարզիչներին և երկրպագուներին դրսևորել պատշաճ վարքագիծ:

Այսօր կայանալիք խաղը ենթադրվում է կանցնի պատերազմական մթնոլորտում, քանի որ երկու գլխավոր մարզիչների հարաբերությունները լարված են: Հենց այդ պատճառով ոստիկանությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի կողմերին խնդրում է լինել զուսպ:

-Խնդրում ենք մարզիչներին զգուշացնել իրենց խաղացողներին, որպեսզի չբարկացնեն մրցակից թիմի երկրպագուներին: Ուզում ենք, որ այսօր ուշադրության կենտրոնում լինի հանդիպումը, ոչ թե անկարգություններն ու բռնությունները:

Ուզում ենք, որ երկրպագուները հաճույք ստանան խաղից, և դրա համար էլ խնդրում ենք նաև երկրպագուներին կառավարել իրենց զգացմունքները,- ասվում է հայտարարության մեջ: