
Չեշիրի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է Քայլ Ուոլկերի բառում ունեցած արկածի մանրամասները:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան սկանդալային նյութ էր հրապարակվել այն մասին, թե ինչպես է 32 ամյա Ուոլքերն իր ընկերների հետ զվարճանում բարում։
Ամուսնացած ֆուտբոլիստն ու բազմազավակ հայրը ալկոհոլ է օգտագործում, «ձեռք գցում» ընկերուհիներից մեկին և բառի հանդիսատեսին ցուցադրու իր սեռական օրգանները։
Հրապարակված հայտարարության մեջ Չեշիրի ոստիկանությունն ասում է, որ իրենք տեղյակ են միջադեպի մասին և այժմ ստուգում են՝ պարզելու, թե արդյոք Քայլը դիտավորյալ հրապարակային բացահայտում է կատարել, ինչը հանցագործություն է:
Բացի այդ, այսօր առավոտյան Ուոլքերը երկօրյա դադարից հետո վերադարձել է մարզումների։ Այս պահին «Սիթին» կատարվածը համարում է «անձնական միջադեպ» և չի մեկնաբանում, հայտնում է Sky Sports-ը։