• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուգո Լյորիսը չի խաղա առաջիկա երկու ամիսների ընթացքում

«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ծնկի կապանների վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև երկու ամիս։

Լյորիսն այս վնասվածքը ստացել է անցած տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած հանդիպման վերջնամասում։

Ինչպես հայտնում է BBC-ն, Ուգոն խուսափել է վիրահատությունից, սակայն 36 ամյա ֆրանսիացու ապաքինումը կտևի վեցից ութ շաբաթ։

Այսպիսով, ի թիվս այլոց, Լյորիսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ երկու հանդիպումները և Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ դերբին։

Լյորիսի բացակայության դեպքում «Տոտտենհեմը» դարպասը կպաշտպանի Ֆրեյզեր Ֆորսթերը, ում, ամենայն հավանականությամբ, կապահովագրեն «շպորների» ակադեմիայի սան հանդիսացող Բրենդոն Օսթինը և Ալֆի Ուայթմանը:

Անցյալ ամառ «Սաութհեմպտոնից» իր տեղափոխությունից հետո Ֆորսթերը միայն չորս խաղ է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի իր միակ հանդիպումը «Բրենթֆորդի» դեմ Boxing Day-ում (2-2):

Ավելացնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Լյորիսը չորս սխալ թույլ տվեց, որոնք հանգեցրին բաց թողած գոլերի, և սա դիվիզիոնի ռեկորդ է։

Հետաքրքիր փաստեր