«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակավող Ուեյն Ռունին նոր՝ 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել մանչեսթերյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը: Նոր պայմանագրով Ռունին կվաստակի շաբաթական 300 հզր ֆունտ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ամռանը Ռունին ցանկանում էր հեռանալ «Օլդ Թրաֆորդից» և մի քանի անգամ խնդրեց ակումբի ղեկավարությանը, որպեզի բաց թողնեն իրեն, սակայն արդյունքում նա մնաց և կրկին դարձավ թիմի առաջատարը:
Անգլիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը, ով «Յունայթեդ» է տեղափոխվել 2004 թվականին՝ «Էվերթոնից», մանչեսթերյան ակումբում մասնակցել է 430 խաղի՝ դառնալով 208 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշով Ռունին ակումբի պատմության մեջ 4-րդ ռմբարկուն է և նոր պայմանագրով լավ հնարովորություն ունի շրջանցելու իրենից առաջ գտնվող Ջեկ Ռոուլիին (211 գոլ), Դենիս Լեուին (237) և Սէր Բոբբի Չարլթոնին (249):