«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոստովանել է, որ շարունակում է իրեն տեսնել կենտրոնական հարձակվողի դիրքում: Անցած մրցաշրջանը 27-ամյա անգլիացու համար այնքան էլ հաջող չստացվեց: Երբեմն Ռունին հիմնական կազմում էլ տեղ չէր գտնում, իսկ երբ խաղում էր՝ հանդես էր գալիս կիսապաշտպանի դիրքում:
Ինչպես հայտնի է, մայիսին Ռունին դիմել էր ակումբին իրեն տրանսֆերի դուրս բերելու համար: Ուեյնը, ում անունը կապում են «Արսենալի», «Չելսիի» և «ՊՍԺ»-ի հետ, ցանկանում է կրկին խաղալ որպես հարձակվող:
-Կիսապաշտպա՞ն… Ո՛չ: Գուցե մի քանի տարի հետո ես խաղամ այդ դիրքում, բայց ներկա պահին ես հանդիսանում եմ կենտրոնական հարձակվող. ես գոլեր եմ խփում:
Մի քանի անգամ «Մանչեսթեր Յունայթեդում» ես միայնակ խաղացել եմ հարձակվողի դիրքում, և ինձ շատ հարմար եմ զգում այդ դիրքում և ոչ մի խնդիր չունեմ:
Երբ առջևում ես խաղում, պետք է մնաս առջևում և օգնես թիմին պահել գնդակը` սպասելով աջակցության: Դա փորձի հետ է գալիս: Ինձ համար դա լավ դեր է, և հույս ունեմ, որ այն ինձ կմնա,- հայտնել է Ռունին FourFourTwo ամսագրին: