• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Հույս ունեմ այս մրցաշրջանում իմ 200-րդ գնդակը խփել «Յունայթեդի» կազմում»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է իր 200-րդ գնդակը խփել «մանկունյանցիների» կազմում արդեն այս մրցաշրջանում:

-Այժմ ես այնպիսի տարիքում եմ, երբ ֆուտբոլիստների մոտ սկսվում է կարիերայի լավագույն ժամանակաշրջանը, որը տևում է 4-5 տարի: Այսպես կլինի նաև իմ դեպքում, և սա օգուտ կբերի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Դեռ ես այնքան շատ խաղեր չեմ անցկացրել, ինչպես սովորաբար լինում է ինձ մոտ տարվա այս ժամանակահատվածում: Այնպես որ ես թարմ եմ և պատրաստ եմ պայքարել մինչև մրցաշրջանի ավարտը:

Հիանալի է, որ չնայած երիտասարդ տարիքիս՝ այսքան խաղեր եմ անցկացրել «Յունայթեդի» կազմում: Շատ եմ ցանկանում 200-րդ գնդակս խփել ակումբի կազմում: Այսպիսի ձեռքբերումով կարելի կլինի հպարտանալ: Հույս ունեմ, որ այն կկատարվի մինչև այս մրցաշրջանի ավարտը,- հայտնել է Ռունին:

Հիշեցնենք, որ այս պահին 27-ամյա հարձակվողն արդեն 195 գնդակ է խփել բոլոր առաջնություններում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս ցուցանիշով նա 4-րդն է լավագույն ռմբարկուների ցուցակում ակումբի պատմության մեջ: Sky Sports