«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծում է, որ «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պետք չէ իր դիրքի խաղացող:
Մոուրինյոյի գլխավորությամբ հոլանդացին «Ինտերի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան և մի քանի անգամ Ա Սերիայի լավագույն ակումբի տիտղոսն է նվաճել: Ժոզե Մոուրինյոյի` «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, որ Սնեյդերը ևս շուտով կտեղափոխվի «Չելսի»:
Սակայն Սնեյդերը, չնայած լավ հարաբերություններ ունի պորտուգալացու հետ, չի մտածում, որ «ազնվականներն» իր կարիքը կունենան:
-Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Ժոզե Մոուրինյոյի հետ: «Ինտերում» միասին աշխատելուց հետո մենք շարունակում ենք պահպանել կապը:
Պե՞տք է արդյոք «Չելսիին» փլեյմեյքեր: Ես վստահ չեմ: Ֆուտբոլում երբեք չես կարող վստահ լինել, բայց կարող եմ ասել, որ ես շատ երջանիկ եմ Թուրքիայում,-Սնեյդերի խոսքերն է մեջբերում ESPN-ն: