• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլսոնը չի կարողանա օգնել «Նյուքասլին» առաջիկա մի քանի հանդիպումներում

«Նյուքասլի» հարձակվող Քալում Ուիլսոնը բաց կթողնի նվազագույնը վեց շաբաթ, իսկ պաշտպան Սվեն Բոտմանը նույնիսկ ավելի երկար:

Ուիլսոնը ազդրի վնասվածք ստացավ մեկ շաբաթ առաջ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության ժամանակ (2:0):

«Նյուքասլի» բժշկական անձնակազմը ակնկալում է, որ 31 ամյա անգլիացին չի խաղա մինչև դեկտեմբերի վերջ։

Ինչ վերաբերում է Բոտմանին, ապա նա չի խաղացել «Նյուքասլում» սեպտեմբերի վերջին «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 8:0 հաշվով հաղթանակից հետո: Սվենը խփեց «կաչաղակների» վերջին գոլը, որից հետո փոխարինվեց ծնկի վնասվածքի պատճառով։

Բոտմանի ապաքինումը ձգձգվում է, և «Նյուքասլի» բժշկական անձնակազմը նույնիսկ սկսել է մտածել, որ 23 ամյա հոլանդացին կարող է վիրահատության կարիք ունենալ:

Եթե ​​Բոտմանը չկարողանա խուսափել վիրահատությունից, նրա վերադարձը կհետաձգվի առնվազն մինչև փետրվար:

«Նյուքասլը» կհանդիպի «Չելսիի» հետ միջազգային ընդմիջումից անմիջապես հետո, իսկ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարող է հույս դնել միայն Միգել Ալմիրոնի և Ալեքսանդր Իսակի վրա, որոնք կհասցնեն վերականգնվել այս հանդիպման համար:

Հետաքրքիր փաստեր